Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը մտադիր է դիմել Ադրբեջանին՝ գերիներին տեսակցելու այց կազմակերպելու պահանջով

ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը մտադիր է դիմել Ադրբեջանին՝ գերիներին 
տեսակցելու այց կազմակերպելու պահանջով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը մտադիր է դիմել Ադրբեջանին՝ գերիներին տեսակցելու այց կազմակերպելու պահանջով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայկ Մամիջանյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Վաղը պաշտոնական նամակով դիմելու եմ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու, իրենց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու նպատակով այցելություն կազմակերպելու պահանջով։

Նամակի վերաբերյալ տեղեկացնելու եմ նաեւ ԱՊՀ, ԵԽ եւ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովների նախագահներին, Եվրոպական խորհրդարանի նախագահին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ՀՀ դեսպաններին»,- ասված է գրառման մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am