Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Հայտնի է, թե երբ տեղի կունենա սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հայտնի է, թե երբ տեղի կունենա սահմանազատման հարցերով հանձնաժողովների 
հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա օգոստոսին:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի (նախագահում է Հայաստանի հանձնաժողովը) գրասենյակից:

Հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում: Հստակ օրվա հետ կապված դեռևս որոշում չկա:

Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի էր ունեցել Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի` Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am