Սպորտ

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների տղամարդկանց և կանանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնության դիվիզիոնների փոխչեմպիոն

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների տղամարդկանց և կանանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնության դիվիզիոնների փոխչեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների տղամարդկանց և կանանցն հավաքականները երկրորդ տեղն են զբաղեցրել Եվրոպայի առաջնության դիվիզիոններում, որոնցում հանդես էին գալիս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի կանանց մինչև 16 տարեկանների հավաքականը դարձավ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոն:

Ալբանիայում ընթացող առաջնության եզրափակչում միմյանց դեմ մրցեցին Հայաստանի և Կիպրոսի թիմերը: Վճռորոշ խաղում Հայաստանի թիմը 42:58 հաշվով պարտվեց Կիպրոսին՝ ըստ այդմ դառնալով դիվիզիոնի փոխչեմպիոն:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 18 միավորով:

Մինչև 16 տարեկանների տղամարդկանց հավաքականն էլ դարձավ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոն: Կոսովոյում ընթացող առաջնության եզրափակչում միմյանց դեմ մրցեցին Հայաստանի և Անդորրայի թիմերը: Վճռորոշ խաղում Հայաստանի թիմը 65:84 հաշվով պարտվեց Անդորրային և դարձավ առաջնության փոխչեմպիոն: Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Գրեգորի Գույուջյանն էր՝ վաստակած 18 միավորով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում