Հասարակական

Երուսաղեմի հայոց պատրիարքը Ջո Բայդենին հայկական հախճապակուց պատրաստված ափսե և նուռ է նվիրել

1 րոպեի ընթերցում

Երուսաղեմի հայոց պատրիարքը Ջո Բայդենին հայկական հախճապակուց պատրաստված ափսե և նուռ է նվիրել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի հայոց պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նվիրել է հայկական հախճապակուց պատրաստված ափսե և նուռ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Ավելի վաղ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահն այցելել է Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի և հանդիպել Երուսաղեմի հայոց պատրիարքի հետ:

Պատրիարք սրբազանը Բայդենի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել նրան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար և քննարկել այլ թեմաներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում