Աշխարհ

Բայդենը շնորհավորել է Լիբանանի նոր նախագահին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Բայդենը շնորհավորել է Լիբանանի նոր նախագահին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հունվարի 9-ին ողջունել է Ժոզեֆ Աունի՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելը և հույս հայտնել, որ երկիրը կվերականգնվի լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև հակամարտությունից հետո։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Բայդենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

«Այժմ նախագահ Աունն առանցքային դեր կխաղա, քանի որ Լիբանանը և Իսրայելը լիովին պահպանում են հրադադարի ռեժիմը, և հարյուր հազարավոր մարդիկ վերադառնում են իրենց տներ, իսկ Լիբանանը վերականգնվում է: Ես վստահում եմ նախագահ Աունին: Ես հաստատ հավատում եմ, որ նա հարմար ղեկավար է այս ժամանակի համար»,- հավելել է Բայդենը։

Բայդենի խոսքով՝ Լիբանանի ժողովուրդն ընտրել է խաղաղության, անվտանգության, ինքնիշխանության և վերականգնման ուղին, որով նա կընթանա միջազգային հանրության աջակցությամբ: ԱՄՆ-ի ղեկավարը նաև խոստացել է աջակցել լիբանանցիներին այդ նախաձեռնություններում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում