Միացյալ Նահանգներ

Բայդենը ստորագրել է օրենք՝ սպիտակագլուխ արծիվը պաշտոնապես ճանաչելով ԱՄՆ-ի ազգային թռչուն

1 րոպեի ընթերցում

Բայդենը ստորագրել է օրենք՝ սպիտակագլուխ արծիվը պաշտոնապես ճանաչելով ԱՄՆ-ի ազգային թռչուն

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 24-ին ստորագրել է օրենք սպիտակագլուխ արծիվը երկրի ազգային թռչուն ճանաչելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ABC լրատվամիջոցը։

Կոնգրեսն այս օրինագիծն ընդունել էր միաձայն։ 

Սպիտակագլուխ արծիվը Միացյալ Նահանգների պաշտոնական փաստաթղթերում օգտագործվող Մեծ կնիքի վրա պատկերված է 1782 թվականից, երբ դիզայնը վերջնական տեսքի բերվեց: Կնիքի վրա պատկերված են սպիտակագլուխ արծիվ, ձիթենու ճյուղ, նետեր, վահան՝ ԱՄՆ դրոշի գույներով, 13 աստղ՝ կապույտ ամպի մեջ և «E Pluribus Unum» գրությունը, որը նշանակում է «Շատերից միակը»։ 

ABC-ն հիշեցնում է, որ նույն թվականին ԱՄՆ Կոնգրեսը սպիտակագլուխ արծիվը հայտարարել էր ազգային խորհրդանիշ, սակայն այն պաշտոնապես չէր ճանաչվել ԱՄՆ-ի ազգային թռչուն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում