Միացյալ Նահանգներ

Բայդենը Կալիֆոռնիայի հրդեհներն անվանել է ամենակործանարարը նահանգի պատմության մեջ

1 րոպեի ընթերցում

Բայդենը Կալիֆոռնիայի հրդեհներն անվանել է ամենակործանարարը նահանգի պատմության մեջ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆոռնիայում բռնկված հրդեհները, որոնց տարածությունը հասել է գրեթե 11 հազար հեկտարի, անվանել է նահանգի պատմության մեջ ամենաընդգրկուն և ամենակործանարար հրդեհները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բայդենն այդ մասին հայտարարել է հունվարի 9-ին կայացած մամուլի ասուլիսում։

«Դրանք ամենաավերիչ հրդեհներն են Կալիֆոռնիայի պատմության մեջ», - ասել է նա: 

Ինչպես նշել է Բայդենը, ԱՄՆ իշխանությունները Կալիֆոռնիա են ուղարկում լրացուցիչ հրշեջ բրիգադներ և ավիացիա՝ կրակը մարելու համար։ Ներգրավված են հրշեջ բրիգադներ և հրշեջ ինքնաթիռներ  նաև Կանադայից։ 

«Այս պահին տարհանվել է 360 հազար մարդ»,- հայտնել է ԱՄՆ նախագահը։

Պատասխանելով լրագրողների հարցին հրդեհներից հետո վերականգնման պոտենցիալ արժեքի մասին՝ Բայդենը ստույգ գումար չի հայտնել, սակայն նշել է, որ դա շատ մեծ թիվ կլինի։ 

«Ճշմարտությունն այն է, որ ոչ ոք չի կարող ձեզ ասել դա։ Ցանկացած մարդ, ով ձեզ այժմ թիվ հայտնի, պատկերացում չունի, թե ինչի մասին է խոսում», - նշել է նախագահը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում