Աշխարհ

Բայդենը հայտարարել է, որ ձգտում են իրական առաջընթաց գրանցել Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններում

1 րոպեի ընթերցում

Բայդենը հայտարարել է, որ ձգտում են իրական առաջընթաց գրանցել Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ձգտում են իրական առաջընթացի հասնել ՀԱՄԱՍ շարժման կողմից իսրայելցի պատանդների ազատ արձակման և Գազայի հատվածում հրադադարի հասնելու հարցում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բայդենն այդ մասին հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանը։

«Մենք ձգտում ենք հասնել իրական առաջընթացի: Ես այսօր հանդիպեցի բանակցությունների մասնակիցների հետ։ Ես դեռ հույս ունեմ, որ կկարողանանք պատանդների փոխանակում կատարել։ Այժմ այդ փոխանակմանը խոչընդոտում է ՀԱՄԱՍ-ը։ Բայց ես կարծում եմ, որ մենք կարող ենք հասնել դրան: Մենք պետք է հասնենք դրան»,- հավելել է Բայդենը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում