Վարչապետը ծանոթացել է միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է
ՀՀ պետական բյուջեի միջոցներով Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 8,5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը հուլիսի 9-ին Արմավիրի մարզ այցելությունից տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Հիմնանորոգվող ճանապարհահատվածն ընդգրկում է մարզի Մարգարա, Վարդանաշեն, Երասխահուն, Ջրարբի, Ապագա, Լուսագյուղ բնակավայրերը։