Երևանը դիտարկում է փակ հանքերի տարածքները կանաչապատելու Իլ դը Ֆրանսի փորձը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Փարիզ շրջագայության շրջանակներում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:
«Ուզում եմ նշել, որ Երևանը մեծապես կարևորում է իր գործընկեր ֆրանսիական քաղաքների ունեցած փորձը և այն կիրառելու հնարավորությունը, որոնցից է, օրինակ, Երևանում փակ հանքերի տարածքները կանաչապատելու և համատեղ վերափոխելու մտադրությունը, որի հաջողված փորձն ունի Իլ դը Ֆրանսը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հրաչյա Սարգսյանը նշել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: