Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սեւան համայնքի ղեկավարին էին հյուրընկալվել ֆրանսահայ դպրոցականները

Սեւան համայնքի ղեկավարին էին հյուրընկալվել ֆրանսահայ դպրոցականները

ԳԱՎԱՌ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը հյուրընկալել է Ֆրանսիայից Հայաստան ժամանած դպրոցականների։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից,  մինչ Սեւանի զբոսաշրջային գրավչությունների հետ ծանոթանալը ֆրանսահայ դպրոցականները ֆրանսահայ բարերար, Սեւանի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու կառուցման հովանավոր եւ մեկենաս, Սեւանի պատվավոր քաղաքացի Սարգիս Բեդոյանի եւ Սեւանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ստեփանոսի ուղեկցությամբ  հյուրընկալվել են  Սեւանի համայնքապետարանում:

Բավականին ջերմ ու սրտառուչ է ստացվել  հանդիպումը։ Ողջույնին, բարեմաղթանքներին հաջորդել են  կոնկրետ ծրագրերի վերաբերյալ նախնական պայմանավորվածությունները։ Համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ֆրանսահայ դպրոցականներին մաղթել է  հաճելի եւ հետաքրքիր օրեր մայր հայրենիքում, ճանաչողական մեծ պաշար եւ մնայուն տպավորություններ:

Հանդիպման ընթացքում Սեւան համայնքի ղեկավարն  արժեւորել  եւ կարեւորել է  բարերար Սարգիս Բեդոյանի կողմից իրականացված աշխատանքները, որոնց շնորհիվ նա արժանացել է Սեւանի Պատվավոր քաղաքացու կոչման։

«2022-ի ամռանն էլ Սարգիս Բեդոյանը դպրոցականների հերթական խումբն է բերել Հայաստան՝ շուրջ 45 հոգի, որոնք Մարսելի համազգային եւ Փարիզի դպրոցների աշակերտներն էին։ Ֆրանսահայ դպրոցականների այցը Հայաստան հնարավոր է դարձել պարոն Սարգիս Բեդոյանի եւ Մարսելի համազգային դպրոցի դասախոս Գեւորգ Օզուկլյանի միջոցներով եւ օժանդակությամբ։  Հայաստան ժամանած խմբի կազմում էր նաեւ Սուրբ Գեւորգ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Կոմիտաս Տիգրանյանը։ Ինչպես տեղեկացրեց Սարգիս Բեդոյանը, առաջիկա օրերին տեղի կունենան հանդիպումներ եւ քննարկումներ Սեւան համայնքում զարգացման նոր ծրագրերի իրականացման շուրջ։ Սեւան համայնքի ղեկավարը ֆրանսահայ դպրոցականների եւ նրանց ուղեկցողների համար պատրաստել էր հաճելի անակնկալ՝ Սեւանա թերակղզի կատարած այցը համատեղվեց լճի վրա նավով զբոսանքին։ Սեւանի զբոսաշրջային շարժական տեղեկատվական գրասենյակի կողմից էլ նրանց բաժանվեցին ֆրանսերեն լեզվով տեղեկատվական բրոշյուրներ, Հայաստանի մասին պատմող գրքեր»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]