Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևանի «Արարատ»-ը հյուրընկալվելիս պարտվեց «Շկենդիա»-ին

Երևանի «Արարատ»-ը հյուրընկալվելիս պարտվեց «Շկենդիա»-ին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի «Արարատ»-ը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում  հյուրընկալվեց Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Շկենդիա»-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Արարատ»-ը մեծ հաշվով ոչինչ չկարողացավ առաջարկել մրցակցին և զիջեց 2-0 հաշվով։

Առաջին խաղակեսում հյուրերի կազմում աչքի ընկավ Ադենիս Շալան։ Նա գոլի հեղինակ դարձավ խաղի 21-րդ րոպեին։ Գոլից հետո հյուսիսմակեդոնական ակումբը որոշակիորեն զիջեց գնդակն ու ապավինեց հակագրոհների մարտավարությանը, որը խաղակեսի վերջնամասում տվեց իր արդյունքը։ 45-րդ րոպեին դաշտի տերերը նետվեցին կտրուկ հակագրոհի, որը գեղեցիկ և արդյունավետ հարվածով եզրափակեց Վալմիր Նաֆիուն։

Երկրորդ խաղակեսում «Արարատ»-ը ոչնչով չկարողացավ աչքի ընկնել, իսկ «Շկենդիա»-ն, թեև ունեցավ գոլ  հեղինակելու մի քանի հնարավորություն, այնուամենայնիվ, հաշվի մեջ նոր փոփոխություն մտցնել չկարողացավ՝ խաղն ավարտելով երևանյան թիմի նկատմամբ երկու գնդակի առավելությամբ։

Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին, Երևանում։ Խաղը կմեկնարկի ժամը 19։00-ին։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]