Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Օգոստոս 2022

Նուբար Աֆեյանին շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում

Նուբար Աֆեյանին շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի անվանի գիտնական, գործարար, բարերար Նուբար Աֆեյանին շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝հանդիսավոր միջոցառումը տեղի ունեցավ    ԵՊՀ «ISTC» կենտրոնում, հուլիսի 7-ին:

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շեշտեց, որ Աֆեյանի կենսագրությունն ու գործունեությունը հայրենասիրության, պատասխանատվության, արհեստավարժության, փորձի նկատմամբ ունեցած մեծ նվիրումի, սիրո, ազնիվ ձգտումների և մարդկային բարձր որակների վառ օրինակ է:

«Վերջին շրջանում մենք ականատես ենք լինում մեծ տեղաշարժերի գիտության բնագավառում, և այս առումով բավականին մեծ էին նախորդ տարի կառավարության ջանքերը, ինչի շնորհիվ 83 տոկոսով ավելացվեց գիտության ֆինանսավորումը: Կարծում ենք, որ այս քայլը դրական կանդրադառնա երիտասարդներին  գիտության մեջ ներգրավելու գործի վրա: Պարոն Աֆեյանի ջանքերն, ուղղված երիտասարդներին գիտության մեջ պահելուն, անգնահատելի և ողջունելի են: Մեծ ուրախությամբ պատրաստ ենք տարբեր հարցերում համագործակցության՝ ի շահ ԵՊՀ-ի, ի շահ ուսանողության, ի շահ պրոֆեսորա-դասախոսական կազմի»,- նշեց Հովհաննիսյանը: 

Նուբար Աֆեյանն ընդգծեց, որ ուրախ և հպարտ է Երևանի ամենահզոր համալսարանի՝ ԵՊՀ-ի պատվավոր դոկտորի կոչմանն արժանանալու համար: 

«Ինձ համար պարտավորեցնող է այս կոչումը: Հայաստանում կապերս քիչ են, ուրախ եմ, որ ներկա եղա և լիահույս եմ՝ ապագայում կարող ենք կապեր ստեղծել համալսարանի հետ,- ասաց Նուբար Աֆեյանը:

Միջոցառման ընթացքում Աֆեյանը հանդես եկավ ելույթով, ինչպես նաև կազմակերպվեց նրա հետ հարցուպատասխան։










youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]