Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նախարարը պարզաբանեց, թե արտերկրում սովորած և ՀՀ-ում ծառայության անցած որ սպաները կարող են պետությունից բնակարան ստանալ

Նախարարը պարզաբանեց, թե արտերկրում սովորած և ՀՀ-ում ծառայության անցած որ 
սպաները կարող են պետությունից բնակարան ստանալ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պարզաբանեց, թե  արտերկրի ռազմաուսումնական հաստատություններում սովորած և Հայաստանում զինծառայության անցած որ սպաները կարող են օգտվել պետությունից 3 սենյականոց բնակարան ստանալու հնարավորությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պապիկյանն այս մասին խոսեց ԱԺ-ում ՝«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով պատգամավոր Հակոբ Ասլանյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվեց՝ եթե անձը արտերկրում է սովորել, ավարտելուց հետո եկել է Հայաստան և ցանկանում է զինվորական ծառայությունը շարունակել այստեղ, կարո՞ղ է օգտվել այդ հնարավորությունից:

«Այո, եթե դա ՀՀ պատկան խողովակներով է տեղի ունեցել: Մենք ունենք գործընկեր երկրներ, որոնց ռազմական ուսումնական հաստատություններում մեր երիտասարդներն ուսանելու հնարավորություն ունեն: Դրա համար պատշաճ կարգով կազմակերպվում են քննություններ, այլ գործընթաց կա: Եթե ուսանել են Հունաստանում, ՌԴ-ում կամ մեկ այլ երկրում, որոնց հետ համագործակցում ենք, բնականաբար, վերաբերում է նաև իրենց»,-ասաց Պապիկյանը:

Օրինակ, վերոնշյալ դեպքում ՌԴ-ի X ռազմաուսումնական հաստատությունում սովորելու համար գործում է հատուկ կարգ, քննություններ են հանձնում, մեկնում: «ՀՀ-ն դրա համար վճարում է կամ օգտվում է այն արտոնյալ տեղերից, որ տվել է ՌԴ-ն կամ, օրինակ, Հունաստանը: Այդ  ուսանողները հավասարեցված են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, Ռազմաավիացիոն համալսարանում սովորող ուսանողներին: Բայց, եթե անձը ապրում է օրինակ Հունաստանում կամ Բուլղարիայում և սովորել է տեղի ռազմաուսումնական հաստատությունում, ապա սա իրեն չի վերաբերում»,-եզրափակեց նախարարը:

Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է բնակարանային ապահովության նոր տեսակ: Դա ենթադրում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարանների հատկացում: Այսպիսով` նախատեսվում է, որ զինծառայողը Երևան քաղաքում կստանա 3 սենյականոց բնակարան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]