Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս 2022

Utair-ը տվել է Սանկտ Պետերբուրգից Երևան չվերթների մեկնարկը

Utair-ը տվել է Սանկտ Պետերբուրգից Երևան չվերթների մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսին Utair ավիաընկերությունը տվել է Սանկտ Պետերբուրգից 3 նոր միջազգային չվերթերի մեկնարկը, որոնց թվում է նաև դեպի Երևան ուղղությունը: Ավիաընկերության նոր ուղղություններն են նաև Տաշքենդը և Բաքուն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Utair Passenger Airlines-ի նախագահ Օլեգ Սեմյոնովը:

«Ուղևորների հարմարավետության համար մենք ընդլայնում ենք երթուղային ցանցը Սանկտ Պետերբուրգից։ Հյուսիսային մայրաքաղաքից միջազգային չվերթների մեկնարկը կարևոր իրադարձություն է մեզ և մեր ուղևորների համար։ Համոզված ենք, որ նոր ուղղությունները կհետաքրքրեն ինչպես զբոսաշրջիկներին, այնպես էլ գործարարներին»,- ասել է Օլեգ Սեմյոնովը։

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]