Հանդիպել են Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները
14:18, 4 Հուլիս 2022
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Էմիր Աբդոլլահիանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Իրանի ԱԳՆ-ն:
Հանդիպումը տեղի է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի՝ Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում:
Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ասպեկտներին վերաբերող հարցեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում