Հանդիպել են Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները

Armenpress 14:18, 4 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Էմիր Աբդոլլահիանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել  Իրանի ԱԳՆ-ն:

Հանդիպումը տեղի է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի՝ Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում:

Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ասպեկտներին վերաբերող հարցեր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am