ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ֆրանսիայի ԶՈւ նախարարի դիվանագիտական խորհրդականն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին և հնարավոր զարգացումներին
15:32, 29 Հունիս 2022
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 29-ին հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի դիվանագիտական խորհրդական Վենսան Բրակոնյեի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱԽ գրասենյակից, հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության հարցերին և դրանց հնարավոր զարգացումներին, ինչի համատեքստում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները:
Զրուցակիցները նաև քննարկել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում