Երևանում՝ 11:07,   22 Ապրիլ 2024

Երբ կբացվի Ռուսաստանի հետ Վրաստանի սահման տանող ճանապարհը

Երբ կբացվի Ռուսաստանի հետ Վրաստանի սահման տանող ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի հետ Վրաստանը միացնող ճանապարհի վնասված տեղամասի վերականգնման համար կարող Է մոտավորապես 7-10 օր պահանջվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Sputnik Վրաստանին հաղորդել են Վրաստանի տարածաշրջանների զարգացման նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտում:

Նախօրյակին Թերեք գետը հորդառատ անձրեւների պատճառով դուրս Էր եկել ափերից եւ ողողել մայրուղին, որը տանում Էր վրաց-ռուսական սահման: Վնասվել Է Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի վրա գտնվող հատվածը (չեզոք գոտի):

Գերատեսչության հաղորդագրության համաձայն, ընդամենը վնասվել Է ճանապարհի մինչեւ 80 մետր հատվածը: Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտն արդեն ձեռնամուխ Է եղել վերականգնողական աշխատանքներին:

«Վայրում գտնվում են ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները եւ ստուգում անհրաժեշտ բոլոր միջոցառումները կարճ ժամանակում երթեւեկությունը վերականգնելու համար, նշում են գերատեսչությունում: Ներկայում նշված տեղամասում արգելված Է երթեւեկությունը բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար: Բացի այդ, աշխատանքն Է դադարեցրել «Կազբեգի» հսկիչ անցակետը:

Համապատասխանաբար, «Կազբեգի» հսկիչ անցակետում դադարեցվել են բոլոր ընթացակարգերը, այդ թվում՝ ապրանքների ներկրումը կամ արտահանումը, ինչպես նաեւ սահմանի հատումը ֆիզիկական անձանց կողմից: Անվտանգության նպատակներով «Կազբեգի» հսկիչ անցակետի բոլոր աշխատակիցները եւ այցելուները տեղափոխվել են այլ վայր:

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին, այսպես կոչված Ռազմավիրական ճանապարհն այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն Է, որը Վրաստանը եւ Հայաստանը կապում Է Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի»-«Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող մաքսակետն Է Վրաստանի եւ Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա, հաղորդել Է Sputnik-ը:-


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]