Հասարակական

Մուշավան թաղամասի մոտ ձորակում հայտնված ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

1 րոպեի ընթերցում

Մուշավան թաղամասի մոտ ձորակում հայտնված ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 26-ին, ժամը 08։38-ինահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի կամրջից դեպի Մուշավան թաղամաս տանող ճանապարհահատվածին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

«Պարզվել է, որ «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Ս․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել հարակից ձորակում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Սրբ. Գր.Լուսավորիչ» ԲԿ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում