Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս 2022

Նոր ռեկորդ՝ Վրաստանում. Ղազարյանների ընտանիքում ծնվել է 14-րդ երեխան

Նոր ռեկորդ՝ Վրաստանում. Ղազարյանների ընտանիքում ծնվել է 14-րդ երեխան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում բնակվող  Ղազարյանների ընտանիքը 14-րդ զավակի ծնունդով նոր ռեկորդ է սահմանել Վրաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Վրաստան» թերթը:

Նորածին Դանիելը ծնվել է հունիսի 21-ին՝ 2 կգ 600 գրամ քաշով և 48 սմ հասակով:

Թերթում նշվում է, որ Դանիելի ծնունդով նոր ռեկորդ է սահմանվում նորանկախ Վրաստանի պատմության մեջ: Ըստ ժողովրդագրագետ, դեմոգրաֆ պրոֆեսոր Ամիրան Թոթաձեի՝ վերջին երեսուն տարիների ընթացքում Վարդուհի Ղազարյանը գերազանցել է անցած տարի տասներեքերորդ երեխային ծննդաբերող մայրիկի ռեկորդը:

Դանիելը Վարդուհի և Սեդրակ Ղազարյանների տասնչորսերորդ զավակն է: Այսպիսով՝ Ղազարյանների ընտանիքն ունի 8 որդի և 6 դուստր: Ավագը՝ Հակոբը, 23 տարեկան է, սովորում է Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետում: Իսկ Անգելինան, ով նախքան Դանիելի ծնունդը ամենակրտսերն էր, 1 տարեկան 4 ամսական է:

42-ամյա Վարդուհի Ղազարյանը վստահեցրել է, որ եթե Աստված տա՝ նորից կծննդաբերի:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]