Սպորտ

Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 43-րդն է աշխարհի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 43-րդն է աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լողի հավաքականի անդամները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Բուդապեշտում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում երկրորդ մեկնարկն ունեցավ Հայաստանի պատվիրակ Արթուր Բարսեղյանը:Նա 50մ. ազատ լողաոճում, 23, 46 արդյունքով, 90 մասնակիցների պայքարում գրավեց 55 –րդ տեղը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանը բատերֆլայ մրցաձևում, դարձյալ 50մ. լողուղյակում, 93 մարզիկների մրցավեճում 28, 8 վայրկյան ցուցանիշով զբաղեցրեց 43 –րդ հորիզոնականը: Այդ արդյունքով Մանուչարյանը սահմանեց անձնական ռեկորդ:

Հունիսի 24-ին նա ուժերը կչափի 50մ. ազատ լողաոճում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում