Տարածաշրջանային

Թուրքական պատվիրակությունը Մոսկվայում բանակցություններ է վարել ուկրաինական հացահատիկի հարցով 

1 րոպեի ընթերցում

Թուրքական պատվիրակությունը Մոսկվայում բանակցություններ է վարել ուկրաինական հացահատիկի հարցով 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը բանակցություններ է վարել Մոսկվայում ուկրաինական հացահատիկի ծովային արտահանումն ապաշրջափակելու շուրջ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Milliyet-ը:

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ հանդիպումն անցել է կառուցողական և դրական մթնոլորտում, և դրա մասնակիցները հայտարարել են, որ փոխըմբռնման են եկել Ուկրաինայի և ՄԱԿ-ի մասնակցությամբ քառակողմ բանակցություններ վարելու վերաբերյալ։

Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են նաև ուկրաինական արգելափակված նավահանգիստներից բեռներով առևտրային նավերի դուրսբերման և Բորիսպոլի օդանավակայանում գտնվող թուրքական ինքնաթիռների անվտանգ վերադարձի։

Ինչ վերաբերում է Կիեևի, Մոսկվայի, Անկարայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների քառակողմ հանդիպմանը, ապա այն պետք է կայանա առաջիկա շաբաթների ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում