Ոստիկանության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի որոշմամբ՝ ոստիկանության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, Աշոտ Հայրապետյանին կփոխարինի Ռաֆայել Պողոսյանը:
Հունիսի 19-ի երեկոյան Նիգավան գյուղի մոտ տեղի ունեցած կրակոցների ժամանակ 7 մարդ վիրավորվել է, երկուսը մահացել են հիվանդանոցում։ Գործի շրջանակներում մեկ հոգի ձերբակալվել է: