Տարածաշրջանային

Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 74 նոր դեպք, մահացել է 2 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 74 նոր դեպք, մահացել է 2 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 2 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 141 հազար 363-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Իրանում վերջին 1 օրում գրանցվել է վիրուսի 74 նոր դեպք, որից 32-ը հոսպիտալացվել է:

Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 234 հազար 597 դեպքից 7 մլն 60 հազար 283-ը առողջացել կամ դուրս են գրվել հիվանդանոցներից: 305 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 602 հազար 641 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 57 մլն 941 հազար 796 քաղաքացի, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 27 մլն 663 հազար 263-ի:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում