Սպորտ

Աթլետ Լևոն Աղասյանը երրորդն է World Athletics Continental Tour մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Աթլետ Լևոն Աղասյանը երրորդն է World Athletics Continental Tour մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը երրորդ հորիզոնականն է զբաղեցրել միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆրանսիական Մարսել քաղաքում կայացած World Athletics Continental Tour-ի տղամարդկանց եռացատկի վարժությունում Լևոն Աղասյանը գրանցելով 16.39 արդյունք` զբաղեցրել է երրորդ տեղը: Մրցաշարի հաղթողը 17.02 արդյունքով Ֆրանսիայի ներկայացուցիչ Բենջամին Կոմպաորեն է:

Ավելի վաղ Հայաստանի աթլետիկայի հավաքականը 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Մալթայում անցկացված Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում