Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ավետիսյանը մանրամասներ հայտնեց Ալավերդիում ադամանդի վերամշակման գործարան հիմնելու համար պետգույքի օտարումից

Ավետիսյանը մանրամասներ հայտնեց Ալավերդիում ադամանդի վերամշակման 
գործարան հիմնելու համար պետգույքի օտարումից

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ալավերդիում ադամանդի վերամշակման գործարան հիմնելու համար նախատեսվում է պետական գույք օտարել, ներդրողը կստանձնի ներդրումային պարտավորություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ նիստում մանրամասներ հայտնեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն ասաց, որ Ալավերդիում ադամանդի վերամշակման գործարանի հիմնման հետ կապված ներդրումային ծրագիր կա, ներդրողի կողմից կա հայտ՝ պետական գույք հանդիսացող շենքի ձեռքբերման։ Նա խնդրեց մանրամասնել հայտնել քաղաքացիներին այդ թեմայով:

«Պետական գույքի մասնավորեցման և օտարման բնագավառում քաղաքականության հիմնական նպատակներից մեկը տնտեսական աճի խթանումն է և բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը՝  այդ գործիքի կիրառման միջոցով»,-ասաց Ավետիսյանը:

Իսկ ինչ վերաբերում է պատգամավորի մատնանշած կոնկրետ ծրագրին, ապա նա ասաց, որ այդ ծրագրի մասով արդեն կառավարության որոշման նախագիծ կա: «Այն պատրաստվել և ուղարկվել է կառավարության քննարկմանը: Այն, կարծում եմ, որ առաջիկայում կհաստատվի, և մրցութային եղանակով տվյալ գույքը կօտարվի՝ ստանձնելով նաև ներդրումային պարտավորություններ: Դրա արդյունքում մենք նաև հնարավորություն կունենանք վերահսկողություն իրականացնել կատարվելիք ներդրումային պարտավորությունների վրա ու ապահովել ծրագրի իրականցումը»,-ասաց նա։

 Ավետիսյանի խոսքով՝ տարեսկզբից սկսած՝ Պետգույքի կառավարման կոմիտեի կողմից հայտարարված մրցույթների արդյունքում կան շուրջ 10 մլրդ դրամի ստանձնած ներդրումային պարտավորություններ տարբեր տնտեսվարողների կողմից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]