Ֆուտբոլի լեգենդների հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սկսվել է Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև հունիսի 16-ին կայանալիք լեգենդների հրաժեշտի հանդիպման տոմսերի առցանց վաճառքը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Տոմսերը հասանելի ենtickets.ffa.amկայքում։ Տոմսերի գինը 500-1000 դրամ է։
Հունիսի 9-ից տոմսերը հասանելի կլինեն նաև Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում։
Հիշեցնենք, որ հանդիպումից առաջ և ընդմիջմանը նախատեսվում է համերգային ծրագիր, իսկ վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի բարեգործական նպատակների։