Հասարակական

Հայտարարագիր չներկայացնելու հիմքով որոշ հայտարարատու պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել է տուգանք

2 րոպեի ընթերցում

Հայտարարագիր չներկայացնելու հիմքով որոշ հայտարարատու պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել է տուգանք

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրենքով սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց շրջանակից որոշների նկատմամբ 2021-ին կիրառվել է 200 հազար դրամի տուգանք՝ հայտարարագիր չներկայացնելու հիմքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկանհաշվետվության քննարկմանը:

Հանձնաժողովի հիմնական ուղղություններից է պետական պաշտոն զբաղեցնող օրենքով սահմանված կոնկրետ անձանց հայտարարագրերի վերլուծությունը, նոր ներդրված ձևաչափով հայտարարագրերի սպասարկումը:

«Ստուգման ընթացակարգի շրջանակներում առնվազն 959 անձի հայտարարագրի չներկայացման հիմքով արդեն գործողություններ է իրականացրել հանձնաժողովը, որից վերջնական արդյունքում 42 հայտարարագիր փաստացի չներկայացնելու հիմքով հարուցվել են վարչական վարույթներ: Բայց արդեն վարույթի շրջանակում դրանք ներկայացվելու ուժով 28-ը կարճվել է, 11-ի նկատմամբ իրականացվել է պատասխանատվության միջոց՝ նախազգուշացում և արդեն նաև 9 տուգանք՝ 200 հազար դրամի չափով»,-ասաց Հարությունյանը:

Խորքային վերլուծություն իրականացվել է 210 պաշտոնատար անձի առնչությամբ, որի ընդհանուր թիվը զուտ հայտարարագրերի կազմել է առնվազն 3000, որից առավելագույնը 139-ը եղել են գործող դատավորներ, ԲԴԽ անդամներ և ՍԴ անդամներ: Հայտարարագրերի վերլուծության արդյունքների հիման վրա 13 գործ կոնկրետ կասկածանքով վերահասցեագրվել է դատախազություն, մնացած գործերի առնչությամբ այս տարի շարունակվել են վարչական վարույթները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում