ԳՅՈՒՄՐԻ,1 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսմեկյան միջոցառումների մեկնարկը Գյումրիում տրվեց Վարդանանց հրապարակում։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` տոնի առթիվ համայնքային ենթակայության 22 մանկապարտեզների 620 սաներ հանդես եկան ցուցադրական ելույթներով։ Մանկապարտեզների սաների հետ համատեղ հանդես եկան նաև Գյումրու մարմնամարզության մարզադպրոցի փոքրիկ մարմնամարզիկները։
Օրվա ընթացքում քաղաքի տարբեր հատվածներում գյումրեցիներին ու Գյումրի այցելած հյուրերին ուրախացնում էին համայնքապետարանի ենթակայության տակ գործող համույթները: Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ առավոտյան մեկնարկած միջոցառումները կշարունակվեն մինչև երեկո:
ԱրմենուհիՄխոյան