Հասարակական

Մետրոպոլիտենի անակնկալներով լի գնացքը երեխաներին տեղափոխել է «Հանրապետության հրապարակ» կայարան 

2 րոպեի ընթերցում

Մետրոպոլիտենի անակնկալներով լի գնացքը երեխաներին տեղափոխել է «Հանրապետության հրապարակ» կայարան 

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունիսի 1-ի՝ երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում տեղի է ունեցել տոնական ուրախ միջոցառում: Մուլտհերոսներով գնացքն այստեղից ուղևորվել է «Հանրապետության հրապարակ» կայարան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրվա կապակցությամբ մինչև 15 տարեկան երեխաների մուտքն Երևանի մետրոպոլիտեն անվճար է։

Ժամը 11-ին փուչիկներով զարդարված գնացքը դուրս է եկել «Բարեկամություն» կայարանից և ժամանել «Հանրապետության հրապարակ» կայարան, որտեղ երեխաներին դիմավորել են հեքիաթային հերոսները, մուլտհերոսները։ «Հանրապետության հրապարակ» կայարանի շատրվաններին կից տարածքում երեխաները մասնակցել են փոքրիկ շոու-ծրագրի։

Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթևիկ Խաչատրյանի խոսքով՝ նման միջոցառումներ շատ հաճախ են կազմակերպվում Երևանի մետրոպոլիտենում։

«Ունենք մի նախագիծ՝ արվեստը մետրոյում, որտեղ միշտ ցուցադրություններ, ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ, ֆլեշմոբեր ենք կազմակերպում, կարելի է ասել՝ տոնի կապակցությամբ միջոցառումների մի մասնիկն էր սա։ Համավարակի պատճառով երկու տարի չկարողացանք միջոցառում կազմակերպել, բայց այսօր փորձել ենք անել հնարավոր ամեն բան, որպեսզի երեխաները ժպտան»,- ասաց նա։

Երևանի մետրոպոլիտենի փոքրիկ այցելուները ստացան նվերներ փուչիկների, նոթատետրերի և ինքնակպչուն նկարների տեսքով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում