Հասարակական

«Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակներում ստեղծվել են հայտարարագիր լրացնելու հոլովակներ

1 րոպեի ընթերցում

«Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակներում ստեղծվել են հայտարարագիր լրացնելու հոլովակներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախաձեռնությամբ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակներում ստեղծվել են հայտարարագիր լրացնելու հոլովակներ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, հանրային ծառայության մասին օրենքի36-րդ հոդվածը սահմանում է հայտարարագրման ժամկետները և հայտարարագրում փոփոխություն կատարելը, ըստ այդմ`հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում տարեկան հայտարարագրեր, որի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 31-ն է:

Հոլովակները ծառայելու են որպես ուղեցույց՝ հայտարարագրերը ճիշտ լրացնելու համար:

Հայտարարագիր լրացնելու հոլովակներին ծանոթացեք այստեղ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում