Ադրբեջանի նախագահը ստեղծել է Հայաստանի հետ սահմանազատման պետական հանձնաժողով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի հետ սահմանազատման պետական հանձնաժողով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի ղեկավարի համապատասխան հրամանը հրապարակված է նրա պաշտոնական կայքում:
«Ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով»,-ասված է փաստաթղթում: Հրամանի համաձայն՝ հանձնաժողովի նախագահ է նշանակվել փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը: