Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս 2022

Ավստրիայում հոսպիտալացվել է կապկի ծաղկի կասկածանքով առաջին հիվանդը

Ավստրիայում հոսպիտալացվել է կապկի ծաղկի կասկածանքով առաջին հիվանդը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայում հայտնաբերվել է կապկի ծաղկով վարակվելու կասկածանքով առաջին դեպքը, հաղորդում է ORF հեռուստաալիքը:

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով առողջապահության տեղական մարմինները, վարակման կասկածանքով դեպքը հայտնաբերվել է Վիեննայում, 35-ամյա տղամարդու մոտ, լույս կիրակի գիշերը նրան տեղափոխել են հիվանդանոց:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, տղամարդու մոտ նկատվում է ջերմաստիճանի բարձրացում եւ դեմքի բշտիկներ: Տղամարդու վիճակի մասին ստույգ տվյալներ կստացվեն կիրակի երեկոյան կամ երկուշաբթի, հաղորդում է հեռուստաալիքը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]