Հասարակական

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության պատվիրակության հետ

1 րոպեի ընթերցում

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության պատվիրակության հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» (ԲԿԳ) ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է ԲԿԳ նախաձեռնության վաշինգտոնյան Աջակից կենտրոնի Տարածաշրջանային տնօրենի տեղակալ Շրեյա Բասուի ղեկավարած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, Արայիկ Հարությունյանը կարևորել է Բաց կառավարման գործընկերության ներդրումը Հայաստանում որոշումների ընդունման հարցում մասնակցային մեխանիզմների կայացման, թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի բարձրացման գործում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ այժմ ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում ձևավորելու ԲԿԳ ազգային նոր գործողությունների հավակնոտ ծրագիր:

Շրեյա Բասուն բարձր է գնահատել Կառավարության ջանքերը՝ ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և ԲԿԳ շրջանակներում կատարած ռեֆորմների ուղղությամբ:

Միաժամանակ, կարևորվել է մասնակցային գործընթացի ընդլայնումը ԲԿԳ-ից դուրս՝ տեղական մակարդակում, Հանրային կառավարման բարեփոխումների օրակարգի և ՀՀ միջազգային որոշ պարտավորությունների լավագույնս իրականացման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում