Հասարակական

Պատմության հետագծով

2 րոպեի ընթերցում

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:1992 թ. մայիսի 18-ին Արցախի պաշտպանության բանակն ազատագրեց Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը եւ Բերձորի միջանցքը:

-1897 թ. մայիսի 18-ին ծնվել է Գուրգեն Ջանիբեկյանը՝ հայ խորհրդային թատրոնի եւ կինոյի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1967), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1952), (վախճ.՝ 1978 թ.):

-1981 թ. մայիսի 18-ին մահացել է Վիլյամ Սարոյանը՝ ամերիկահայ մեծանուն գրող (ծնվ.՝ 1908 թ.)։ Ծնվել է Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆոռնիա)` Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Գրողի ձեւավորման մեջ մեծ դեր են խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգեւոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։

-1897 թ. մայիսի 18-ին ծնվել է Ֆրենկ Կապրան՝ ամերիկացի ռեժիսոր (վախճ.՝ 1991 թ.):

-1920 թ. մայիսի 18-ին ծնվել է Հովհաննես Պողոս 2-րդը՝ Հռոմի պապ (վախճ.՝ 2005 թ.):

-1799 թ. մայիսի 18-ին մահացել է Պիեռ Բոմարշեն՝ ֆրանսիացի նշանավոր թատերգակ եւ հրապարակախոս (ծնվ.՝ 1732 թ.)։

Հետաքրքրական է

Ֆրեզնո՝ քաղաք ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում։ Այն նահանգի բնակչությամբ 5-րդ քաղաքն է։

Բնակչության մարդահամարի տվյալներով՝ 2015 թ. քաղաքում ապրել է 520 հազ. 159 մարդ, որն այն դարձնում է Կալիֆոռնիայի խոշոր քաղաքներից մեկը: Համարվում է մշակութային եւ տնտեսական կենտրոն եւ իր մեծությամբ երկրորդն է Կալիֆոռնիայի հովտի քաղաքային ագլոմերացիայի ցանկում:

Միացյալ Նահանգների Ֆրեզնո քաղաքի պետական համալսարանում գործում է հայագիտական ամբիոն, որը զբաղվում է Հայաստանի մասին ուսումնասիրություններով, իսկ համալսարանի կենտրոնում կանգնեցված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը։

2018 թ. օգոստոսի 31-ին՝ Վիլյամ Սարոյանի 110-ամյակի կապակցությամբ, Ֆրեզնոյում բացվել է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը։

Ա. Հ.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում