1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ուկրաինայի ճգնաժամը չի վնասի Մոսկվայի եւ Թեհրանի հարաբերություններին. Իրանի ԱԳՆ

Ուկրաինայի ճգնաժամը չի վնասի Մոսկվայի եւ Թեհրանի հարաբերություններին. Իրանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի իրադրությունը չի վնասի Մոսկվայի եւ Թեհրանի ռազմավարական հարաբերություններին, Իրանը ջանում Է ՌԴ-ի հետ հարաբերություններն օգտագործել Ուկրաինայում հակամարտության լուծման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:

«Իրանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները ռազմավարական են, եւ մենք թույլ չենք տա, որպեսզի որեւԷ խնդիր վնաս հասցնի այդ հարաբերություններին: Մենք ջանում ենք Մոսկվայի հետ այդ ռազմավարական հարաբերությունները եւ Կիեւի հետ մեր լավ հարաբերություններն օգտագործել այս պատերազմին ու կորուստներին վերջ դնելու համար, որոնց ենթարկվում են այս տարածաշրջանի ժողովուրդները եւ հենց այս տարածաշրջանը»,-ասել Է Խաթիբզադեն:

Ռուսաստանը ռազմական գործողությունն Ուկրաինայում սկսել Է փետրվարի 24-ի առավոտյան: Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել Է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն Է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]