Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս 2022

G7-ի երկրները հայտարարել են, որ չեն ընդունի Ուկրաինայի սահմանների որևէ փոփոխություն

G7-ի երկրները հայտարարել են, որ չեն ընդունի Ուկրաինայի սահմանների որևէ 
փոփոխություն

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ յոթնյակի (G7) երկրները՝  Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ճապոնիան հայտարարել են, որ չեն ընդունի Ուկրաինայի սահմանների որևէ փոփոխություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է G7-ի հայտարարության մեջ:

G7-ի երկրների ԱԳ նախարարները հայտնել են, որ շարունակելու են մատակարարել զենք Ուկրաինային «այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ է»:

Նրանք ընդգծել են, որ Ուկրաինայում իրադրությունը բարդացրել է համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները՝  գնաճի պատճառ դառնալով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]