1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիան պահանջում է Շվեդիայից և Ֆինլանդիայից վերանայել դիրքորոշումը Քրդական բանվորական կուսակցության նկատմամբ

Թուրքիան պահանջում է Շվեդիայից և Ֆինլանդիայից վերանայել դիրքորոշումը 
Քրդական բանվորական կուսակցության նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Անկարան կարծում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող Շվեդիան և Ֆինլանդիան պետք է վերանայեն իրենց վերաբերմունքը Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է արել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Էֆքան Ալյան:

«ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում Թուրքիայի դիրքորոշումը շատ հստակ է ու հասկանալի: Այս երկրները պետք է հստակորեն վերանայեն իրենց վերաբերմունքը Քրդական բանվորական կուսակցության ահաբեկչական տարրերի նկատմամբ: Թուրքիայում ևս կա ահաբեկչության խնդիրը, որին մենք արդեն երկար տարիներ է՝ բախվում ենք: Կա կարծիք, որ այս խնդիրը վերոնշյալ երկրներն անհրաժեշտ մակարդակով չեն ընկալում, բավարար ուշադրության չեն արժանացնում»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ալյան:

Նա նշել է, որ շվեդ նախարարը վերջերս այցելել է մի միջոցառում, որը կազմակերպված է եղել Քրդական բանվորական կուսակցության կողմից: «Ակնկալում ենք, որ նրանք մեր անվտանգային խնդիրներին կվերաբերվեն նույնքան լուրջ, որքան մենք ենք վերաբերում այդ երկրների անվտանգային հարցերին»,- հայտարարել է Ալյան:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հնարավորությունը դրական չի համարում, քանի դեռ այդ երկրները «հյուրատուն են ահաբեկչական կազմակերպությունների համար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]