Հասարակական

Հայաստանում COVID-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ ԱՀԿ-ի տվյալներն ուռճացված են. Առողջապահության նախարարությունը կդիմի կառույցին

1 րոպեի ընթերցում

Հայաստանում COVID-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ ԱՀԿ-ի տվյալներն ուռճացված են. Առողջապահության նախարարությունը կդիմի կառույցին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հանձնարարությամբ COVID-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ ԱՀԿ հերթական զեկույցի՝ Հայաստանի վերաբերյալ տվյալները ենթարկվել են վերլուծության:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ COVID-19-ի հետևանքով մահացության հաշվարկման տեխնիկական աշխատանքային խմբի զեկույցում ներկայացված` համավարակի առաջին 2 տարիների ընթացքում 100 հազար բնակչության համար մոտ 650 մահվան բարձր ցուցանիշն ուռճացված է, քանի որ այն արտացոլում է ոչ միայն երկրում համավարակով պայմանավորված, այլև պատերազմի և դրա հետևանքով արձանագրված մահերը:

Բացի այդ, 2020 և 2021 թվականների համար փորձագետների կողմից օգտագործվել են հասանելի նախնական տվյալներ, որոնք տարբերվում են վերջնականից:

Հաշվի առնելով վերոգրյալը` առողջապահության նախարարությունը կդիմի ԱՀԿ-ին` պահանջելով լրացուցիչ մեկնաբանություններ և հրապարակված վերլուծության վերանայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում