Հասարակական

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 26 դեպք. մահացել է 1 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 26 դեպք. մահացել է 1 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մայիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 900 դեպք, 412 հազար 50-ը`առողջացման, 8623-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 544 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ շաբաթում կատարվել է 11 հազար 538 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք, առողջացել է 31 քաղաքացի, արձանագրվել է մահվան 1 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 69 հազար 240 -ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում