Երևանում այս պահին փակ փողոցներ, խաչմերուկներ ու տրանսպորտային հանգույցներ չկան. Ոստիկանություն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է, որ Երևանում այս պահին փակ փողոցներ, խաչմերուկներ ու տրանսպորտային հանգույցներ չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունն այդ մասին հայտարարություն է տարածել:
«Հայտնում ենք, որ այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ, խաչմերուկներ ու տրանսպորտային հանգույցներ չկան»,- ասված է հայտարարության մեջ: