1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ավելի քան 470 ուսուցիչ կամավոր ատեստավորմամբ հունիսին կստանա կրկնապատիկի չափով աշխատավարձ

Ավելի քան 470 ուսուցիչ կամավոր ատեստավորմամբ հունիսին կստանա կրկնապատիկի 
չափով աշխատավարձ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արդեն 470-ից ավելի ուսուցիչ կամավոր ատեստավորման արդյունքում հունիսին կստանա կրկնապատիկի չափով աշխատավարձ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հատ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրեց, որ մյուս ուսուցիչների համար, սկսած այս տարվա ամռանից,  ատեստավորման գործընթացը կբացվի: Վարչապետը հույս հայտնեց, որ մնացած ուսուցիչները կօգտվեն այդ հնարավորությունից:

«Սա նաև քաղաքական հարց է: Երբ 2019 թվականին 10 տոկոսով բարձրացրեցինք ուսուցիչների աշխատավարձը, շատ ուսուցիչներից ստացանք արձագանք  այն մասին, որ համահարթ, նույն չափով բոլորինը բարձրացնելը ճիշտ չէ: Կան ուսուցիչներ, որոնք արժանի են ավելիին: Մենք որոշեցինք որդեգրել հետևյալ քաղաքականությունը, ոչ թե մենք որոշենք, թե որքան կբարձրանա ուսուցիչների աշխատավարձը, այլ ուսուցիչներն իրենք որոշեն՝ օգտվելով կամավոր ատեստավորման գործընթացից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ այս նախաձեռնությամբ կարևոր բարեփոխումներից մեկը հասցրել են հանգրվանի: Ուսուցիչների աշխատավարձները կրկնապատկվել են մի քանի գործողությունների հանրագումարով:

«Դա արվում է նրա համար, որ մենք բոլորս՝ կառավարությունը, ծնողները, երեխաները համոզվեն, որ դասավանդում են պատշաճ որակավորում ունեցող ուսուցիչներ: Խնդիրն այն չէ, որ մենք կասկածում ենք ուսուցիչների որակավորման: Պարզապես մենք հնարավորություն ենք տալիս, որ ուսուցիչները սեփական որակավորման մակարդակը բարձրացնելու խթան ունենան»,-ասաց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]