1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստան եմ եկել հայ-ճապոնական հարաբերությունները ամրապնդելու նպատակով. Ճապոնիայի ԱԳ փոխնախարար

Հայաստան եմ եկել հայ-ճապոնական հարաբերությունները ամրապնդելու նպատակով. 
Ճապոնիայի ԱԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը եւ Ճապոնիան 2022 թվականին տոնում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը, եւ այդ առիթով Ճապոնիայից երկօրյա բարեկամական այցով պատվիրակություն է ժամանել Հայաստան: Պատվիրակության ղեկավարը՝ Ճապոնիայի արտաքին գործերի խորհրդարանական փոխնախարար Տարո Հոնդան, «Արմենպրես»-ին հայտնեց, որ ինքը Հայաստան է եկել Ճապոնիայի եւ Հայաստանի երկկողմ հարաբերությունները ամրապնդելու նպատակով:

«Այս տարի նշվում է Ճապոնիայի եւ Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը, եւ ես այցով Հայաստան եմ եկել Ճապոնիայի եւ Հայաստանի հարաբերությունները ամրապնդելու նպատակով: Հայաստանը ֆիզիկապես շատ հեռու է Ճապոնիայից, եւ մենք շատ լավ ծանոթ չենք հայկական մշակույթին ու ավանդույթներին, ուստի ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը երկկողմ փոխառնչությունների եւ փոխանակումների միջոցով», - հայտարարեց փոխնախարարը:

Ճապոնիայի խորհրդարանական փոխարտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը այսօր՝ մայիսի 3-ին, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի ուղեկցությամբ այցելեց Արարատի մարզի Ղուկասավան գյուղի ՏՏ կենտրոն, որը հիմնադրվել է Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Մայիսի 2-ին փոխնախարար Տարո Հոնդային Երեւանում ընդունել է  ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. սեպտեմբերի 7-ին: Այդ օրը կողմերի միջև ստորագրվել է Արձանագրություն դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին: Դրանից բացի՝ մինչ օրս Հայաստանի եւ Ճապոնիայի միջև ստորագրվել եւ ընդունվել է եւս 10 հայտարարություն եւ համաձայնագիր: 1999 թվականից ի վեր Հայաստանում 88 ծրագիր է իրականացվում Ճապոնիայի կառավարության աջակցությամբ: Երկրների միջև գոյություն ունի նաև երկկողմ ապրանքաշրջանառություն:

 

Արամ Սարգսյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]