Հասարակական

Երևանի մի շարք փողոցներ փակելու համար բերման է ենթարկվել 189 անձ

1 րոպեի ընթերցում

Երևանի մի շարք փողոցներ փակելու համար բերման է ենթարկվել 189 անձ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մի շարք փողոցներ փակելու համար ժամը 11:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 189 անձ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվական վարչությունից:

Ոստիկանությունից նշեցին, որ նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալօրենսգրքի 182 հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)նախատեսված արարքի համար:

Ընդդիմությունը Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիա է իրականացնում՝ փակելով փողոցներ:

Ավելի վաղ ոստիկանները Պռոշյան փողոց-Բաղրամյան պողոտա խաչմերուկից բերման էին ենթարկել «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանին: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս հայտնել է, որ բերման է ենթարկվել ոստիկանների կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում