Կառավարությունը զինվորական կրթության ոլորտում շատ լուրջ բարեփոխումներ է նախատեսում
1 րոպեի ընթերցում
![Կառավարությունը զինվորական կրթության ոլորտում շատ լուրջ բարեփոխումներ է նախատեսում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/04/1081829.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը զինվորական կրթության ոլորտում շատ լուրջ բարեփոխումներ է նախատեսում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Զինվորական կրթության ոլորտում շատ լուրջ բարեփոխումներ ենք նախատեսում: Վստահ եմ, որ Կառավարության առաջիկա նիստերից մեկում մենք խոսակցություն կունենանք նաև այդ թեմայով»,- ասաց Փաշինյանը: