Քաղաքականություն

ՀՀ ԱԽ և ՄԹ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ և ՄԹ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորություն ապրիլի 26-ին կատարած այցի ընթացքում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՄԹ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սըր Սթիվեն Լովգրովի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, հանդիպման ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարվային Կովկասում, ինչպես նաև Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը տարածաշրջանի անվտանգային մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ:

«Զրուցակիցները կարևորել են Հայաստանում ընթացող ժողովրդավարական շարունակական բարեփոխումները, որոնք կարևոր դերակատարություն ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետություն-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:

Արմեն Գրիգորյանը իր բրիտանացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում