Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՌԴ և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել

ՌԴ և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 26-ին հեռախոսազրույց են անցկացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նախագահները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը:

«Ես իսկապես կարող եմ հաստատել, որ դա տեղի է ունեցել, և կարող եմ հաստատել, որ իսկապես քննարկվել է Ուկրաինան, մենք ավելի մանրամասն հաղորդագրություն կտարածենք»,- ասել է Պեսկովը՝ հաստատելով նախագահների զրույցի վերաբերյալ թուրքական լրատվամիջոցների հաղորդագրությունները։

Թուրքիայի նախագահականի փոխանցմամբ՝ Էրդողանը Պուտինի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև խաղաղության նկատմամբ դրական վերաբերմունքի պահպանումը, որը ի հայտ է եկել Ստամբուլում բանակցությունների ընթացքում, բխում է բոլոր կողմերի շահերից։

Թուրքիայի ղեկավարն ընդգծել է հրադադարի, հումանիտար միջանցքների արդյունավետության և պատերազմական գոտիներից անվտանգ տարհանման կարևորությունը։

Թուրքիայի նախագահը հավաստիացրել է Անկարայի պատրաստակամությունը՝ շարունակելու ներդրումը Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև երկարաժամկետ խաղաղության ապահովման գործում։

Միաժամանակ Էրդողանը կրկին հնչեցրել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի նախագահների հանդիպման անցկացման գաղափարը՝ որպես Ստամբուլի բանակցային գործընթացի կարևոր փուլ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am