Հասարակական

Բացահայտվել է ծխախոտի անօրինական արտահանման դեպք. ՊԵԿ

2 րոպեի ընթերցում

Բացահայտվել է ծխախոտի անօրինական արտահանման դեպք. ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների մասնակցությամբ օրերս «Գոգավան-Պրիվոլնոյե» պետական սահմանային անցակետում հայտնաբերվել և կանխվել է 50 արկղ ծխախոտի անօրինական արտահանման փորձը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, «Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսային կետ-բաժին մուտք է գործել ՀՀ-ից դեպի ՌԴ մեկնող բեռնատար տրանսպորտային միջոց: Մաքսային տեսուչների մոտ որոշակի կասկածներ են ի հայտ եկել և որոշում է կայացվել ավտոմեքենան ենթարկել ռենտգեն զննման։ Սակայն վարորդի կողմից ներկայացվել է ավտոմեքենայի անսարքության վերաբերյալ կեղծ պատճառաբանություն, որից հետո վերջինս, առանց ավտոմեքենայի, լքել է մաքսային տարածքը:

Նշվում է, որ վարորդը մաքսային կետ-բաժին է վերադարձել երեք օր անց, որից հետո տրանսպորտային միջոցը ենթարկվել է ռենտգեն զննության: Արդյունքում պարզվել է, որ բացի հայտարարագրված ապրանքներից, կցորդում առկա են չհայտարարագրված և առանց ակցիզային պիտակավորման 50 արկղ տարբեր տեսակի ծխախոտ՝ ընդհանուր մոտ 600 կգ քաշով:

Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն և նյութերը ներկայացվել են ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն՝ գործի հետագա ընթացքն ապահովելու նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում