Քաղաքականություն

Մոսկվայում Հայոց ցեղասպանության թեմայով միջազգային կոնֆերանս կանցկացվի

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում Հայոց ցեղասպանության թեմայով միջազգային կոնֆերանս կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի հայերի միությունը Մոսկվայի կառավարության աջակցությամբ արդեն երկար տարիներ է մի շարք միջոցառումներ է անցկացնում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարելիցին կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան՝ այս մասին տեղեկացրեցին Ռուսաստանի հայերի միությունից:

«Այս տարի «Պրեզիդենտ» հյուրանոցում միջազգային կոնֆերանս կանցկացվի, կցուցադրվեն ֆիլմեր և ներկայացումներ»,-տեղեկացրին Միությունից՝ հավելելով, որ Ռուսաստանի հայերի միությունը շուրջ 10 տարի է՝ թեմատիկ գովազդային վահանակներ է տեղադրում Մոսկվայի գլխավոր մայրուղիներում՝ հիշեցնելով, որ ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։

Այս տարի արշավն ընդգրկել է ավելի քան 120 հասցե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում